Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զոհրաբ Մնացականյան. Արևելյան գործընկերությու՞ն, թե՞ եվրոպական

Զոհրաբ Մնացականյան. Արևելյան գործընկերությու՞ն, թե՞ եվրոպական
10.02.2019 | 15:01

Փետրվարի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցել է ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին: Նա ելույթ է ունեցել «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած 10 տարիները» քննարկմանը։ Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ Զոհրաբ Մնացականյանը բնորոշել որպես հարթակ, որը ծառայում է արևելյան գործընկերների փոխգործակցությունը եվրոպական ուղղությամբ դյուրացնելու նպատակին: ԱլԳ միաժամանակ լավ գործիք է եվրոպական արժեքներին համահունչ և եվրոպական մոդելին համապատասխան ազգային ինստիտուտների կառուցման համար: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ 2018-ի ապրիլ-մայիսի թավշե հեղափոխությունը վստահաբար հնարավոր դարձավ նաև ավելի քան 27 տարում ձեռք բերած ազգային ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արևելյան գործընկերության կողմից թվային օրակարգի առաջմղման և թվային տնտեսության խթանման համագործակցության ծավալման հնարավորությունները: Կարևոորվեց քաղաքացիական հասարակության հարթակի և երիտասարդության դերն ԱլԳ օրակարգում՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային հարթակը կառավարության շատ կարևոր գործընկերն է:


«Արևելյան գործընկերության մյուս հարթությունը վերաբերում է այս գործընկերության բնույթը և պատկանելիությունը հասկանալու շարունակական բանավեճին: Արդյո՞ք սա Եվրոպական միության 28 անդամ պետությունների գործընկերությունն է 6 արևելյան գործընկերների հետ: 10 տարի շարունակ մենք հարկադրված ենք վիճարկել այն ձևավորված ընկալումը, որ Արևելյան գործընկերությունը, ըստ էության, ավելի շատ գործընկերություն է Եվրոպական միության արևելաեվրոպական անդամների և արևելյան գործընկերների միջև: Իրականում առավել մեծ և կարևոր մարտահրավեր է ճանաչել ընդհանուր արժեքների և եվրոպական ինքնության ընդհանրության բնույթը՝ որպես Արևելյան գործընկերության առանցք: Այսպիսով, արդյո՞ք այն պետք է լինի Արևելյան գործընկերություն, թե՝ եվրոպական գործընկերություն», - եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և քննարկման մյուս բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ