Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է
10.02.2019 | 15:01

Այսօր ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Գորիսի ավտոճանապարհներին մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դիտվել է՝ 235

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan