ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի կոչը, որ Վենեսուելայի զինվորականները կարող են ապահովել արտերկրից հումանիտար օգնության մատակարարումը, դավաճանության ակնհայտ խրախուսանք է թվիթերյան էջում գրել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան:
«Էլ ավելի շատ վկայություններ պետական հեղաշրջման այս նոր ձևի մասին, որում Վաշինգտոնը չի թաքնվում ուրիշների մեջքի ետևում, այլ գտնվում է առաջնագծում՝ խրախուսելով դավաճանությունն ու հրամաններ տալով իրեն ենթարկվող ընդդիմությանը», - նշել է նա՝ հավելելով, որ «ապացույցներն այնքան ակնհայտ են, որ կասկածներ չկան անգամ ԱՄՆ-ում»: