Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում գրել է. «Ուկրաինացիներին պետք չէ նախագահ և գերագույն հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առաջ: Պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը ֆլիրտ կանի ու կքչփչա Պուտինի հետ: Մեզ պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը առաջինը կստորագրի կապիտուլյացիայի դադարեցման փաստաթուղթը»:
Նրա այս գրառումը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, որոշ ուկրաինացիներ գրել են, որ իրենց պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, «որը միևնույն ժամանակ գողանում է ու առևտուր անում Ռուսաստանի հետ»:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները մարտի 31-ին են: