Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իսպանական ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

Իսպանական ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
11.02.2019 | 00:07

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով կեսօրին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Մադրիդի կենտրոնում։ Ցույցը կազմակերպել էին ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» և ծայրահեղ աջ քաղաքական կառուցներ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերանայել Պեդրո Սանչեսի կառավարության` Կատալոնիայի հարցում քաղաքականությունը:


Սանչեսի կառավարության նախաձեռնությամբ շաբաթներ առաջ բանակցություններ էին սկսվել Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող կուսակցությունների և կենտրոնական իշխանությունների միջև: Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ բանակցությունները տապալվել են: Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոյի խոսքով՝ Բարսելոնայի հետ տարաձայնությունների հաղթահարման բանակցային գործընթացը տապալվել է կատալոնացի անկախականների ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: «Մենք բազմաթիվ կամուրջներ փորձեցինք կառուցել Կատալոնիայի ներկայացուցիչների հետ, սակայն, մեր բոլոր ջանքերն անպատասխան մնացին», - ասել է Կարմեն Կալվոն:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ