Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը եվրոպացիներին կասկածում է

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը եվրոպացիներին կասկածում է
11.02.2019 | 00:15

«Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմի` INSTEX-ի ստեղծումը, որ հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ` Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները, վկայում է եվրոպացիների` Վաշինգտոնի վարած քաղաքականության հանդեպ հարգանքի բացակայության մասին»` Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին հարցազրույցում ասել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: Նրա խոսքով՝ եվրոպացիների գործողությունները արդյունավետ չեն և չեն նպաստում «Թրամփի դոկտրինի» իրագործմանը:


«Մենք աննախադեպ խիստ պատժամիջոցներ ենք կիրառում` բանակցություններ առաջարկելով` ակնկալելով, որ այդ գործելաոճը կնպաստի որոշ պետությունների որդեգրած քաղաքականության փոփոխությանը», - նշել է ԱՄՆ դեսպանը:
Գերմանիան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ առևտրի հատուկ կառույցի՝ INSTEX-ի ստեղծման մասին հայտարարեցին հունվարի 31-ին:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ