Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեքսանդր Պանկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է

Ալեքսանդր Պանկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է
11.02.2019 | 00:16

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա` РИА Новости-ին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Այն, որ մեզ չի հաջողվում արագ նոր ղեկավար նշանակել, հավանաբար, ցավալի է կազմակերպության համար: Կանոնադրությամբ ենթադրվում է, որ գլխավոր քարտուղարին նշանակում են այս կամ այն տարվա հունվարի մեկին՝ 3 տարով: Կտեսնենք, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը հետագայում: Մենք այս իրավիճակից հեռուն գնացող հետևություններ չենք անի, որ ՀԱՊԿ անդամներից մեկը տարաձայնություններ ունի մյուս անդամների հետ, և որ չկա փոխըմբռնում», - ասել է դիվանագետը:

Նա գտնում է, որ իրավիճակը պետք է կարգավորել հնարավորինս շուտ: Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը գտնում է, որ «ՀԱՊԿ-ը խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ապահովման շատ կարևոր գործիք է, այդ պատճառով կազմակերպությունը պետք է գործի հստակ»:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ