Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Էրդողանը ավազակախումբ է անվանել ընդդիմությանը

Էրդողանը ավազակախումբ է անվանել ընդդիմությանը
11.02.2019 | 00:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ավազակախումբ» է անվանել ընդդիմությանը՝ մեղադրելով ահաբեկիչների հետ համագործակցության համար, գրում է թուրքական diken.com.tr կայքը: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Ժողովրդադեմոկրատական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ըստ Էրդողանի, գործում են միասին և նման են «քառյակ ավազակախմբի»:


Թուրքիայի նախագահին բարկացրել են ընդդիմության՝ մրգի և բանջարեղենի օր օրի աճող գների քննադատությունները: «Փաթաթվել են լոլիկին ու բիբարին: Աղոթք են անում, որ ճգնաժամ սկսվի, երկիրը կործանվի: Հիմա ես այստեղից դիմում եմ լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ ու բիբար վաճառողներին. մեկ փամփուշտն ի՞նչ արժե, դուք գիտե՞ք»,- ասել է Էրդողանը՝ գների բարձրացումը կապելով թուրքական ԶՈւ-ի ռազմական գործողությունների հետ:
Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունները համաձայնել են համագործակցել Թուրքիայի 20 նահանգում՝ ներկայացնելով միասնական թեկնածուներ այդ տարածքներում:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ