Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի
11.02.2019 | 00:21

Ստամբուլում փետրվարի 7-ին բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 21-ի` տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն` հավելելով, որ վիրավորների թիվն այս պահին 14 է: Ստամբուլի Քարթալ թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի փլուզման պատճառներն առայժմ չեն հստակեցվել: Շաբաթ օրը փլուզման վայր է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Կատարվածից մենք բազմաթիվ դասեր ունենք քաղելու», - նշել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ