Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աննա Հակոբյան. «Ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը»

Աննա Հակոբյան. «Ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը»
11.02.2019 | 13:41

«City of Smyle հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա նշել է՝ քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում։


«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ փետրվար ամիսը շատ երկրներ նվիրում են քաղցկեղի խնդրին՝ խոսում այս հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման հրամայականների մասին: City of Smyleհիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում այս հիվանդության «տապալմանը»: Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում, և Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի այս հիվանդությամբ ախտորոշված քաղաքացիները ստիպված չլինեն փախստականների ճամբարներում բնակվել, բարձր մակարդակի բուժում ստանալու համար», - գրել է վարչապետի տիկինը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ