Էդուարդ Շարմազանով. Նիկոլի իշխանության մեկ օր ավելի մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին

Էդուարդ Շարմազանով. Նիկոլի իշխանության մեկ օր ավելի մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին
11.02.2019 | 13:43

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումներին.


«Մի արեք, պարոնայք։
Սիրելի հայրենակիցներ։
Թե ապրիլի 17-ին, թե մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։
Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։
Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար և «изгой».
Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ-ն' Սիրիա զորք է ուղարկում։
Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ-ը չկա՞։


Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։
Այսպես այլևս չի կարող շարունակվել։
Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։
Հ.Գ. Թե զինվորի սպանությունը թաքցնելու, և թե Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։
Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan