ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Չեխիայի նախագահը նախազգուշացրել է Խուան Գուայդոյին «անփառունակ վախճանի» մասին

Չեխիայի նախագահը նախազգուշացրել է Խուան Գուայդոյին «անփառունակ վախճանի» մասին
11.02.2019 | 13:46

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նախազգուշացրել է Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին «անփառունակ վախճանի» մասին: Հունվարի վերջին Վենեսուելայում բողոքի ցույցերի ֆոնին Գուայդոն իրեն ժամանակավոր նախագահ էր հռչակել: Նրա իշխանությունն ընդունել են ԱՄՆ-ն, արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Չեխիան: Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցել են Ռուսաստանը, Չինաստանը, ևս մի քանի երկիր: Frekvence 1 ռադիոկայանի եթերում Զեմանը հայտնել է, որ չի սիրում ոչ լատինամերիկյան բռնապետներին, ոչ «ռազմական ներխուժումներ, զորք մտցնելու մասին դիմումներ»:


«Եթե Խուան Գուայդոն չկարողանա լուծել ներկայիս խնդիրը Վենեսուելայի շրջանակում և դիմի օտարերկրյա պրոտեկտորներին, կավարտի ինչպես «Վենեսուելայի Հուսակ»,- ասել է Զեմանը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ