Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Տասներկու «առաքյալ»-նախարար և մեկ «փրկիչ»-Նիկոլ

Տասներկու «առաքյալ»-նախարար և մեկ «փրկիչ»-Նիկոլ
12.02.2019 | 01:19

88-ին կոմկուսն ու ՀԽՍՀ-ն քանդելու նպատակով Մատենադարանից «դուրս բերվեց» գիտնական ԼՏՊ-ն, «ներդրվեց» «Ղարաբաղ» կոմիտեում։ Իսկ հետո ռուսական «Բուտիրկայից» վերադարձավ անկախ երկիրը «շենացնելու» առաքելությամբ:
... ՈՒ երբ հայրենիքի արժեքն իմացող Վազգեն սպարապետն իր պաշտած Մաթևոսյանի «Տեր»-ի օրինակով տեր կանգնեց մեր սասանվող անկախությանը, համաշխարհային անտես ձեռքը զգաց, որ Վազգենն ուրիշ է, իրավամբ, հայոց հողին տեր կանգնող է երևում ու որոշեց... ֆիզիկապես ոչնչացնել «21-րդ դարը մերն է լինելու» համոզմունքն ունեցող հայորդուն, այն էլ՝ հայի ձեռքով:
ՈՒ քանի որ ընդունված է համարել, որ համաշխարհային անտես ձեռքը թվերն ու իրադարձությունները մեծ վարպետությամբ համադրելու անթաքույց նախասիրություն ունի, ուստի ամենևին պատահական չէր, որ 88-ին իշխանության եկած ՀՀՇ պարագլխին 2018-ին փոխարինած իր հոգեորդի Նիկոլը պառլամենտում ոչ ավելի, ոչ պակաս՝ 88 պատգամավոր-հետևորդներով ֆրակցիա ունեցավ: Հարց` ինչու: Մի՞թե հայոց մշակույթի և սփյուռքի նախարարությունները անարգել փակելու համար: Այսինքն, որ կտրի այն ճյուղերից 2-ը, որոնց վրա խարսխված է մեր լինելությունը:


Եթե հայ առաքելական եկեղեցու սպասավորաց վերնադասը իր ներսում խնդիրներ ունի, թեկուզ երևացող, մտահոգ իշխանավորը պիտի փնտրի ու գտնի լուծումներ, ոչ թե չգիտես ում հրահանգով Վեհարան ներխուժած ու առաքելական եկեղեցու սպասավորների աշխատանքը խոչընդոտած թմրանյութ օգտագործածների գործերին ոստրկանության օրինական ու նույնիսկ պարտադիր միջամտությունը թույլ չտալու «նախադրյալներ» ստեղծի՝ «եկեղեցին պետությունից անջատ է» սին բացատրությամբ: Հարց է` իսկ եկեղեցականը ՀՀ քաղաքացի չէ՞։
Երևի, որ հետո ԿԳ նախարարն արդեն դպրոցից դուրս հրավիրի քահանային՝ մտածող ուղեղի մեջ չտեղավորվող պատճառաբանությամբ:


Հիսուսի երկրորդ գալուստից
առաջ
Սրա՞նք չէին հենց, որ պիտի
գային
Եվ, իծամորուս դիմակներ
առած,
Խոհաքննիչի դեր
ստանային…
Մարգարեացել է Հրաչյա Սարուխանը` տարիներ առաջ գուշակելով թրաշամանուկ-թավշակրոնների մոտալուտ գալուստը:
Պատահակա՞ն է, որ հայոց կառավարությունն այսուհետ 12 նախարար կունենա: Նիկոլն իրեն փրկի՞չ է կարծում:


Ինչու՞ են ժողովրդի ենթագիտակցական շերտում բանակում չծառայած լինելը հետևողականորեն վերածում առավելության, ինչու՞ են խոհեմությունն ու լրջությունը պետական մակարդակով ստորադասվում թրաշամանուկությանն ու թավշակրոնությանը:
Ինչու՞ են սասանում հային հայ պահող ամենայն ինչ:
Եվ վերջապես, անհայտ ուղղությամբ ընթացող տարածաշրջանային զարգացումների այս փուլում կալանավորվում է Արցախի հերոսը՝ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Աստված մեր «Փոքր ածուն» լուսավոր ճամփեքով տանի:

Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ
Վանաձոր


Հ.Գ. Ի միջի այլոց, երբ խոսվում է մեծ քուրմ ԼՏՊ-ին նորից հայոց նախագահ կարգելու մասին, անկախ այն բանից, որ Սերժին էդքան էլ չեմ ընդունում, ուզում եմ մի անգամ էլ շնորհակալություն հայտնել թիվ մեկ շախմատիստին՝ քաղաքական ճիշտ հաշվարկով Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելու համար: Ճիշտ է, դժվարանում եմ հավատալ, որ բրիտանակիրթ Արմենը հայոց ազգային շահը ամենաբարձրն է դասում, բայց այս փուլում, թերևս, միայն նա կարող է ԼՏՊ-ին չզիջել նախագահի աթոռը:

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao