Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը»

«Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը»
12.02.2019 | 13:18

Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում: Հայկական շոուբիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Հայ հանդիսատեսը շլացուցիչ և ինքնատիպ շոու ծրագրի ականատես կլինի: Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում: Իրադարձությունն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ հայ արտիստը մեկնում է նման մեծամասշտաբ համաշխարհային շրջագայության: «Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը». հենց սա է Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության

կարգախոսը:
Նշենք, որ համաշխարհային շրջագայությունը կազմակերպում է «Լիլիթ Հովհաննիսյան» ընկերությունը: Համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Վահրամ Պետրոսյանը:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ