Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանցիների 52 տոկոսը վստահ են՝ իշխանությունները խաբում են իրենց

Ռուսաստանցիների 52 տոկոսը վստահ են՝ իշխանությունները խաբում են իրենց
12.02.2019 | 14:22

Ռուսաստանցիների կեսից ավելին վստահ են՝ իշխանությունները խաբում են իրենց և ճշմարտացի չեն ներկայացնում երկրում տիրող իրավիճակը` փաստում է «Լևադա» կենտրոնի վերջին հարցումը:

«Ի՞նչ եք կարծում, բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես ճի՞շտն են ասում, երբ նկարագրում են իրավիճակը տնտեսության, առողջապահության, կենսաթոշակների, հանցագործության դեմ պայքարի ու այլ կարևոր ոլորտներում», - հարցին 52 տոկոսը պատասխանել է՝ ոչ: Սա իշխանության հանդեպ անվստահության ամենաբարձր ցուցանիշն է՝ 2010-ից: 33 տոկոսն էլ կարծում է, որ պաշտոնյաները երբեմն են ճիշտն ասում, երբեմն էլ՝ ստում են, և միայն 12 տոկոսն է անվերապահ վստահում իշխանության հայտարարություններին:
Նույն հարցումը փաստում է, որ ընդամենը մեկ տարի առաջ պաշտոնյաներին հավատացող ռուսաստանցիների թիվը երկու անգամ ավելի շատ էր: Իրենց հարևան-բարեկամների հարցում ռուսաստանցիներն այդքան կասկածամիտ չեն, ըստ ուսումնասիրության, իր շրջապատի ճշմարտախոսությանը հավատում է հարցվածների 37 տոկոսը, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է պաշտոնյաների հանդեպ վստահության մակարդակը: «Սա ցույց է տալիս վաղուց արմատացած միտումը՝ մարդկանց կարծիքով, իրենք հետևում են օրենքներին, իսկ պետությունն ու պաշտոնյաները՝ ոչ, - պարզաբանում է «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը: - Ոմանք հաշտվում են այս իրավիճակի հետ, ոմանք էլ կարծում են, որ այս պայմաններին դիմանալու համար պետք է իրենք էլ իրենց հերթին խաբեն կառավարությանն ու շրջապատին»:


Ռուսաստանում շարքային քաղաքացիների մոտ մեկ երրորդը նախընտրում է բարձրաձայն չասել՝ ինչ է մտածում իշխանության մասին: Հարցվածների 30 տոկոսը պնդել է, թե մեր օրերում մարդիկ անկեղծ չեն ներկայացնում իրենց կարծիքը նախագահ Պուտինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին: Շաբաթներ առաջ «Լևադա» կենտրոնը մեկ այլ հարցում էր հրապարակել, ըստ որի՝ ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում է, թե երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Նման բարձր ցուցանիշ հարցման պատմության մեջ չէր գրանցվել 2006- ից:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ