Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը
12.02.2019 | 14:25

Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, հարցերի համար հերթագրվել է 52 պատգամավոր:
Կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բազմապատկմանը` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը։


«2018-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից, և մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացիները, կառավարությունն ու Աժ-ն ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական ներուժ՝ վերը նշված խնդիրների համար, և ուրեմն, ինչպես 2018-ի ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկն, այնպես էլ հիմա Աժ բարձր ամբիոնից, ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Աժ-ի առաջ, ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի առաջ ազդարարում եմ ՀՀ- ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը», - ասաց վարչապետը։ Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում։
Վարչապետը մեջբերեց կառավարության ծրագրից հատված. «Առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարություն գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն», այնուհետև մանրամասնեց. - «Գործնականում սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները»։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ