Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյան. Հայ-կիպրական հարաբերություններն ամուր իրավական հիմքերի վրա են

Դավիթ Տոնոյան. Հայ-կիպրական հարաբերություններն ամուր իրավական հիմքերի վրա են
12.02.2019 | 14:28

Հայ-կիպրական համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա, այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


«Հատուկ նշում եմ իրավական կարգավորումները, որ հետագայում ռազմական ոլորտում խնդիրներ չառաջանան», - ասաց Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ կիպրացի գործընկերոջ հետ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության ու համատեղ վարժանքներ անցկացնելու ոլորտում: Դավիթ Տոնոյանը նշեց, որ Կիպրոսի պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար գործողության մանրամասները: «Ներկայացրել եմ մեր հումանիտար գործողության բոլոր մանրամասները և մենք գտնում ենք, որ երկուստեք կարևոր է տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», - ասաց Դավիթ Տոնոյանը:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ