Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գագիկ Ծառուկյան. Ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող

Գագիկ Ծառուկյան. Ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող
12.02.2019 | 14:29

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին` ասել է, որ կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, ավելին՝ գեղեցիկ է գրված. «Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»:


«Եղել է հեղափոխական հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, մենք կողմ քվեարկել չենք կարող»,- շարունակեց Ծառուկյանը։ Նա տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է համարում նշել գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը: «Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք ավելի լավ լինի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։ Նա շեշտեց, որ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող։

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ