Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսներն ուզում են երկաթուղուց հրաժարվել

Ռուսներն ուզում են երկաթուղուց հրաժարվել
12.02.2019 | 14:30

«Հրապարակը» գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ և նյութերը փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա բարկացրել է ռուսական կողմին։ Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին պայմանագրում շեշտված է, որ եթե ՀԿԵ-ն պատշաճ չի կատարել իր պարտավորությունները, ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կառավարությանը վճարել «դրամական միջոցների հանրագումար` չգերազանցելով 57.000.000 ԱՄՆ դոլար»: Խախտումներն ապացուցելու դեպքում մենք կարող ենք 57 մլն դոլար ստանալ «Ռուսական երկաթուղիներ»-ից։ Այնպես որ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն քաղաքական որոշումով հրաժարվի մեր երկաթուղուց։


Այդ դեպքում հայկական կողմն է հայտնվելու ծանր իրավիճակում, քանի որ, ըստ նույն պայմանագրի, «Հարավկովկասյան երկաթուղուն» է պատկանում մեր երկաթուղու ողջ շարժակազմը, իսկ սա նշանակում է, որ ռուսների հետ պայմանագիրը խզելուց հետո մենք մնալու ենք առանց վագոնների, միայն դատարկ ռելսերով։ «Պետք է դիմել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին։ Մենք չենք հրաժարվում»,- ասաց ՀԿԵ մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ