Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքականը

Նիկոլ Փաշինյան. Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքականը
12.02.2019 | 14:33

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագրի տնտեսության բաժինը: Նա ինքն իրեն հարցրեց՝ ինչպե՞ս է նորաստեղծ Կառավարությունն իրականացնելու տնտեսական հեղափոխությունը, ինքն էլ պատասխանեց՝ նշելով, որ արդեն հայտարարել են՝ ծրագրի հիմքում ընկած է «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ իր հերթին այդ ծրագրի հիմքում էլ ընկած է 2013-ին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը։ «2013-ից ի վեր մենք հավատարիմ մնացինք մեր գծին, մեկ միլիմետր չշեղվեցինք այդ գծից, մեզ մեղադրում էին կեղծ ընդդիմություն լինելու, ծախվածության մեջ, բայց մենք ամուր մնացինք մեր ոտքերի վրա և ՀՀ քաղաքացուն ընդամենը մեկ բան էինք ասում՝ ուզո՞ւմ ես փոփոխություն, ի ցույց դիր փոփոխությունների քո կամքը, և մենք կերաշխավորենք քո կամքը»,- շեշտեց նա:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունն իրենք պատրաստվում են իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ «Մեր կուսակցության հղած կարևորագույն մեսիջն այն էր, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնն անհատի վերափոխումն է։ Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևոր գործոններից մեկն անհատական ջանքն է, առանց որի չի կարող լինել որևէ փոփոխություն», - հայտարարեց Փաշինյանը։


Քաղաքական հեղափոխության հաղթանակի համար զինված հարձակում գործելու անհրաժեշտություն չեղավ։ «Մենք կարողացանք գործի դնել նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերները: Քաղաքական հեղափոխություն իրականացնելու համար գործի դրվեց նաև ֆինանսական միջոցների հավաքագրման մեթոդը, ինչով հնարավոր եղավ համախմբել բոլոր հայերին Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Ի վերջո, մեր քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ ևս մեկ պատճառով՝ մեր քաղաքական թիմը որևէ ֆինանսական, քաղաքական պարտավորություն չունի որևէ անհատի, որևէ ուժի, որևէ շրջանակի առաջ։ Սա Հայաստանի ու նրա ժողովրդի ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոնն է։ Մեր միակ պարտավորությունը մեր ժողովրդի առաջ է, ՀՀ քաղաքացու առաջ, և մենք մտադիր ենք նրա տված մանդատը կիրառել ՀՀ-ում իրական տնտեսական փոփոխություն հարուցելու համար» - նշեց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը:

«Տնտեսական հեղափոխությունը պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչով անցավ քաղաքական հեղափոխությունը: Տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը, և հետևաբար Կառավարությունն իր անելիքը տեսնում է Հայաստանի քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ: Այդ պատճառով է, որ Կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ «տնտեսական ակտիվիստ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ