Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սպիտակ տուն. Մերձավոր Արևելքի հարցով «դարի գործարքը» պատրաստ է

Սպիտակ տուն. Մերձավոր Արևելքի հարցով «դարի գործարքը» պատրաստ է
12.02.2019 | 14:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտել է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի աշխատանքները, գրում է Fox News-ը: Թաստաթուղթը կազմված է 150-200 էջից, ամբողջ բովանդակությանը ծանոթ է «հինգից ոչ ավելի մարդ»: Վարչակազմի պաշտոնյաների համաձայն՝ նախագահը գոհ է աշխատանքի արդյունքից:


Դեկտեմբերին Սպիտակ տունը հայտնել էր, որ ծրագիրը կհրապարակվի միայն Իսրայելում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Իսրայելում արտահերթ ընտրությունները կայանալու են ապրիլի 9-ին:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ