Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան՝ «Արևելյան գործընկերությանը» դաշնակից երկրների մասնակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան՝ «Արևելյան գործընկերությանը» դաշնակից երկրների մասնակցության մասին
12.02.2019 | 14:36

ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը «Комсомолськая Правда»-ին հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Բելառուսի մասնակցությունը ԵՄ«Արևելյան գործընկերություն» ծրագրին՝ նշելով, որ երկու դաշնակից երկրներին չվստահելու պատճառ չունեն:


«Մենք ըմբռնումով ենք վերաբերում մեր հայ և բելառուս գործընկերների հետաքրքրությանը՝ մասնակցելու ծրագրի, որը նրանք դիտարկում են որպես ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն, այդ թվում՝ իրենց երկրներում տնտեսության կայուն զարգացման ապահովման համար: Նրանք մեր հուսալի դաշնակիցներն են, մենք հիմք չունենք նրանց չվստահելու», - ասել է Կելինը: Նա չի թաքցրել, որ Ռուսաստանը ոչ միանշանակ է ընկալում «Արևելյան գործընկերություն» ծրագիրը՝ Բրյուսելի «գեղեցիկ խոսքերի» տակ որոշ այլ նպատակներ ու փորձեր տեսնելով: Ըստ Կելինի՝ ԵՄ-ն ձգտում է ՌԴ-ին մոտ երկրներին դնել ընտրության առաջ՝ կամ լինել Ռուսաստանի հետ, կամ Արևմուտքի:


«Նման փորձերի հետևանքները մենք ամբողջապես կարող ենք տեսնել Ուկրաինայի օրինակով», - ասել է պաշտոնյան: Նա նշել է, որ Ռուսաստանն աշխատում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի «շտկման» ուղղությամբ, և այս հարցում ՌԴ-ին օգնում են հենց Հայաստանն ու Բելառուսը:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 29.03.2024