Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին հեղափոխական շաբաթօրյակ է անելու

Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին հեղափոխական շաբաթօրյակ է անելու
12.02.2019 | 14:37

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ` համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես մի անգամ ասել եմ, որ ՀՀ-ում էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է: 2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են»,- հայտնեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլարշավի ընթացքում նկատել են «Մաքուր Հայաստանի» բացթողումները, մասնավորապես, որ աղբը մեկ տեղից տեղափոխվել է մեկ այլ տեղ:

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ