Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շաթդաունը վերադառնում է ԱՄՆ օրակարգ

Շաթդաունը վերադառնում է ԱՄՆ օրակարգ
12.02.2019 | 14:49

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների բանակցությունները, որոնց նպատակը կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը թույլ չտալն էր, փակուղի են մտել: Երկիրը նորից շաթդաունի եզրին է: Բանակցողները հույս ունեին համաձայնության հասնել երկուշաբթի, որ Կոնգրեսին ժամանակ տան փետրվարի 15-ին ընդունել բյուջեի մասին օրենքը: Փետրվարի 15-ին լրանում է կառավարության աշխատանքի ժամանակավոր վերականգնման ժամկետը: Հունվարի 25-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց շաթդաունի ժամանակավոր դադար, որ ամենաերկարն էր ԱՄՆ պատմության մեջ` 35 օր:
Բյուջեի չհաստատման պատճառը մնում է 5,7 միլիարդ դոլարի հատկացման նախագահի պահանջը` Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար, որ եղել է նրա նախընտրական խոստումը: Բանակցությունները փակուղի են մտել դեմոկրատների պահանջի պատճառով` միգրացիոն ծառայությունների ուշադրությունը կենտրոնացնել քրեական անցյալով միգրանտների ձերբակալության վրա, ոչ թե նրանց, ում վիզաները ժամկետանց են: «Խոսքը միգրացիոն կենտրոններում տեղերի սահմանափակման մասին է,-գրում է New York Times-ը,-որպեսզի այնտեղ պահվեն միայն հնարավոր հանցագործները»:

Դեմոկրատները հույս ունեին պայմանավորվել` կալանավորված միգրանտների թիվը 2 անգամ կրճատել` մինչև 16,5 հազար: Մոտավորապես այդքան միգրանտներ կալանավորված էին նախագահ Բարաք Օբամայի օրո` հիշեցնում է Washington Post-ը: Դեմոկրատները նաև ցանկանում են առաջին փուլում պատի կառուցման ֆինանսավորումը կրճատել 1,3- 2 միլիարդ դոլար: Թրամփը իր ընդդիմախոսներին քննադատության հորձանքով պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դեմոկրատներին սահմանային կոմիտեում թույլ կտան գործարք կնքել իրենց ղեկավարները: Նրանք շատ քիչ փող են առաջարկում չափազանց անհրաժեշտ սահմանային պատի համար, իսկ հիմա նաև անսպասելի ուզում են կրճատել բռնության համար դատապարտված հանցագործներին հատկացված տեղերը»` գրեց նա Թվիթերում: Դեմոկրատների վարքագիծը նախագահն անվանեց իռացոնալ և մեղադրեց նրանց «մարդասպաններին չնստեցնելու» ցանկության մեջ: «Ի՞նչ է կատարվում»` իր զարմանքը արտահայտեց ևս մեկ թվիթով նախագահը: Հանրապետականների գլխավոր բանակցող սենատոր Ռիչարդ Շելբին Fox News-ին ասաց, որ «բանակցությունները փակուղի են մտել», որովհետև դեմոկրատները ցանկանում են սահմանափակել ԱՄՆ անօրինական մուտք գործածների տեղերը ազատազրկման վայրերում: «Շաթդաունի ուրվականը միշտ կա»` ասաց սենատորը: Դեմոկրատ Ջոն Տեստերը դեռ հույս ունի մինչև ուրբաթ համաձայնության գալ: «Բանակցությունները հազվադեպ են հարթ անցնում»` ասաց նա Fox News-ին:
BBC


Հ.Գ. Թվում էր` համաձայնության եզրեր կգտնվեն, մանավանդ Կոնգրեսում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձից հետո, որ ընդունվել էր հանրապետականների ու դեմոկրատների ծափերով: Ծափահարում են ու մերժում: Եթե մինչև ուրբաթ բանակցություններում հանրապետականներն ու դեմոկրատներն ընդհանուր հայտարարի չգան, երկուշաբթի կսկսվի շաթդաունի երկրորդ ալիքը, որի ժամանակ ԱՄՆ տնտեսությունը ավելի մեծ կորուստներ է ունենում քան 5,7 միլիարդ դոլարն է: Մեքսիկայի սահմանին պատը դարձել է սկզբունքային հարց` եթե Թրամփը նահանջի ու չկատարի նախընտրական խոստումը, փակում է երկրորդ ժամկետով առաջադրվելու դուռը, ու դեմոկրատները դա լավ գիտեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ