Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում

Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում
12.02.2019 | 22:58

Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ պահանջելով բացել սահմանը և թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը երկիր: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորած ցույցերի մեկնարկը նախատեսված է այսօր: Երեք շաբաթ առաջ 35-ամյա ընդդիմադիր Գուայդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԵՄ մի շարք երկրներ և ԱՄՆ-ը: Գործող նախագահ Մադուրոն, սակայն, հենվելով Ռուսաստանի և Չինաստանի աջակցության վրա, շարունակում է պահպանել վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ, այդ թվում՝ զինված ուժերի: Մադուրոն նավթով հարուստ Վենեսուելան ղեկավարում է 2013-ից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է հունվարի սկզբին: Հարյուր հազարավոր մարդիկ պնդում են, որ Մադուրոն կեղծիքներով է նախագահ դարձել:

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ