Գևորգ Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին

Գևորգ Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին
12.02.2019 | 22:59

Աժ ԼՀԿ խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին` ասել է խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով՝ իրենց մտահոգությունների մեծ մասը դեռ չի փարատվել։

«Պարոն Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը, բայց փաստացի մեր մտահոգությունների մեծ մասը դեռ չի փարատվել և հիմա մենք հարցերով փորձում ենք պարզաբանումներ ստանալ այն բացերի վերաբերյալ, ինչ չենք գտել ծրագրում, այն մոտեցումների վերաբերյալ, ինչը խնդրահարույց ենք համարում, և այդ ամենից հետո միայն մենք կկարողանանք մեր դիրքորոշումն ասել։ Այս պահի դրությամբ ԼՀԿ-ն դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու նախագծին», - ասաց Գորգիսյանը։

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao