Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայք Պոմպեո. Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են քաղաքական միջամտության համար

Մայք Պոմպեո. Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են քաղաքական միջամտության համար
12.02.2019 | 23:00

Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են գիշատիչ ներդրումների և քաղաքական միջամտության համար: Հիշեցնելով կոմունիզմի փլուզման 30-ամյակի մասին՝ Պոմպեոն կոչ է արել դիմակայել Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությանը, որոնք ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ սպառնալիք են ժողովրդավարության և ազատ շուկայի համար: Բրատիսլավան Մայք Պոմպեոյի եվրոպական ուղևորության երկրորդ կանգառն է, առաջինը՝ Հունգարիան էր, նա մտադիր է այցելել Լեհաստան, Բելգիա և Իսլանդիա։

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ