«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դավիթ Տոնոյան․ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելությունն ուղարկել է այդ երկրի իշխանությունների գրավոր խնդրանքով

Դավիթ Տոնոյան․ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելությունն ուղարկել է այդ երկրի իշխանությունների գրավոր խնդրանքով
12.02.2019 | 23:01

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը՝ հերքելով լուրերը, թե բանավոր պայմանավորվածության հիման վրա է Հայաստանը 83 հոգանոց խումբ ուղարկել Սիրիա․ «Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան»: ՊՆ նախարարը հավելեց, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո` նաև արտախորհրդարանական ուժերի հետ. «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ