Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ բյուջեի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել

ԱՄՆ բյուջեի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել
12.02.2019 | 23:02

ԱՄՆ կոնգրեսմենները հայտարարում են, որ «սկզբունքային համաձայնության են հասել» բյուջեի նախագծի շուրջ, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից՝ կառավարության մասնակի սառեցումից` հայտարարել է հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

Առայժմ հստակ չէ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն կտա՞ շաբաթներ շարունակվող բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությանը: Տարվա բյուջեի շուրջ բանակցությունները փակուղի են մտել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի ծրագրի պատճառով, որի համար նախագահը պահանջում է 4.7 միլիարդ դոլար հատկացնել: Կոնգրեսմենների խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել հատկացնել այդ գումարի միայն մի մասը: Եթե կողմերին չհաջողվի վերջնական համաձայնության գալ մինչև այս շաբաթվա վերջ, ԱՄՆ կառավարությունը կարող է կրկին մասնակի սառեցնել աշխատանքը:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ