Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վլադիմիր Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը մեկնելու է Սոչի

Վլադիմիր Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը մեկնելու է Սոչի
12.02.2019 | 23:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այս տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչեւ գործողություն» խորագրի ներքո:

Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ նպաստելու է տարբեր երկրների փոխշահավետ գործարար եւ հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների եւ նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները: Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու փետրվարի 13-ին:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ