Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդմոն Մարուքյան. Արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ

Էդմոն Մարուքյան. Արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ
12.02.2019 | 23:06

Խորհրդարանն արհամարհվել է ու ուղղակի ստացել է ծրագիր՝ քննարկելու համար, սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման արհամարհական վերաբերմունք կա` լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


«Գոնե 7 տարվա մեջ, ինչ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների։ Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ», - ասաց նա՝ հավելելով, մյուս խնդիրն էլ առանց կառավարության կառուցվածք ունենալու ծրագիր բերելն է, որովհետև քանի դեռ կառուցվածքը պարզ չէ, հայտնի չէ, թե ովքեր են լինելու ծրագիրը կյանքի կոչողները։ Մարուքյանը նկատեց, որ դեռևս հստակ չի կարող ասել՝ ինչպես են քվեարկելու՝ նշելով, որ դեռևս այդ հարցը խմբակցությունում քննարկվում է։


«Այն քննադատությունները, որոնք մինչ օրս կային, որ ծրագիրը կոնկրետ չէ ու չի պատասխանում «ինչպես» հարցին, այդ հարցերի պատասխանները այդպես էլ չստացանք։ Փոխարենը ստացանք պատասխան, որ «ինչպես» հարցի պատասխանը պիտի մարդիկ տան», - հավելեց Մարուքյանը։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ