Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրները հանդիպել են դեսպանների հետ

«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրները հանդիպել են դեսպանների հետ
12.02.2019 | 23:07

«Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիրներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և գործադիր տնօրեն Արամ Անտինյանը հանդիպումներ են ունեցել Հայաստանում Իտալիայի, Ճապոնիայի դեսպանների, Հայաստանում Գերմանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի հետ` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը։

««Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և գործադիր տնօրեն Արամ Անտինյանի հետ միասին այսօր մի շարք հանդիպումներ ենք ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ հանդիպմանը ներկայացվել է նորաստեղծ մեդիա միավորման առաքելությունը և գործունեության առաջիկա ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով մեդիա աջակցություն ցուցաբերել հայ-իտալական միջպետական երկխոսությանը, տնտեսական ու մշակութային հաղորդակցությանը:


ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Քլաուս Վենդելբերգերին ևս, տեղեկություններ փոխանցելով «Քառյակ մեդիա»-ի առաքելության և անելիքների վերաբերյալ, քննարկել ենք համագործակցության հնարավոր հեռանկարները: Մտքերի շահագրգիռ փոխանակում է տեղի ունեցել երկուստեք հետաքրքրական օրակարգի վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ հանդիպմանը ևս ներկայացվել է նորաստեղծ մեդիա միավորման առաքելությունը և մեդիա միավորման անելիքների ծրագիրը, ձեռք բերվել պայմանավորվածություններ համագործակցության մի քանի ուղղությունների վերաբերյալ:


Հանդիպումները տեղի են ունեցել «Քառյակ մեդիա»-ի հիմնադիրների նախաձեռնությամբ: Հանդիպումները շահագրգիռ այլ կողմերի, հաստատությունների և անհատների հետ առաջիկայում կշարունակվեն` կայացնելու համագործակցության լայն շրջանակ, կյանքի կոչելու մեդիա միավորման առաքելությունը»»:

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan