Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Եթե հանքարդյունաբերությունը համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, կարող են լինել նոր հանքեր

Նիկոլ Փաշինյան. Եթե հանքարդյունաբերությունը համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, կարող են լինել նոր հանքեր
12.02.2019 | 23:08

Կառավարության ծրագրի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր հանքարդյունաբերությանը: Նա, մեջբերելով ծրագրի՝ այս ոլորտին վերաբերող հատվածը, հետաքրքրվեց, թե այսինքն՝ նոր հանք հիմնադրելու համար ավելի հե՞շտ է լինելու, քանի որ ծրագրում նշված է, որ ընթացակարգերն ավելի կպարզեցվեն:


«Այո, պայմանով, որ պետք է հաշվի առնեն, որ հանքաարդյունաբերությունը մեր տնտեսությունում պետք է համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին: Մենք ասում ենք՝ այո, պետք է լինի հանքարդյունաբերություն, բայց այն չպետք է լինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Պետք է լինի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է հաշվի առնվեն, ազդակիր համայնքների կարիքը պետք է հաշվի առնվի, կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն, և թափանցիկ հավասարակշռման էլեմենտներն ավելի գերակշռեն»,-ասաց նա: Զոլյանը հարցրեց, թե կարո՞ղ են լինել նոր հանքեր, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց. «Եթե բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի հանքարդյունաբերությունը, այո, կարող են լինել նոր հանքեր, եթե ոչ, ուրեմն չեն կարող լինել»: Իսկ 5 տարի անց ինչ դեր պետք է ունենա հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կառուցվածքում, ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր տնտեսության կառուցվածքի մեջ խոշոր հատվածը ավանդական գյուղատնտեսությունն է, մի խոշոր հատված էլ հանքարդյունաբերությունը, որ 2018թ. անկում է ապրել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

«Մեր պատկերացումն այն է, որ արտահանման ծավալներում ՀՀ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը պետք է նվազի և ավելանա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը ՀՀ արտահանման ծավալների մեջ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ աշխարհում չկա այնպիսի պետություն՝ լինի քաղաքակիրթ և ոչ միայն, որտեղ հանքարդյունաբերություն չկա: «Բոլոր երկրներում կա, պարզապես բերվում է բարձր ստանդարտների, որպեսզի այն վնաս չհասցնի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ