Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մայք Պոմպեո.Պուտինը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում

Մայք Պոմպեո.Պուտինը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում
13.02.2019 | 13:18

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում: «Վլադիմիր Պուտինը մտադիր է խաթարել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, մի սխալվեք, դրանում մենք պետք է շատ վստահ լինենք», - Բրատիսլավայում լրագրողներին ասել է Պոմպեոն: Սլովակիան ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ուղևորության երկրորդ կանգառն էր, որտեղից նա մեկնել է Լեհաստան: Առաջին կանգառը Հունգարիան էր, Պոմպեոն մտադիր է այցելել նաև Բելգիա և Իսլանդիա։

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ