Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Նիկոլ Փաշինյան. Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա

Նիկոլ Փաշինյան. Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա
13.02.2019 | 13:20

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանեց ապրանքների ներկրման, մաքսազերծման մասին հարցը, որը բարձրացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:


«Եթե ես պարբերաբար գնում եմ ուրիշ գործերով, պարբերաբար ապրանք եմ բերում, դա, կներեք, չի լինի ըտենց: Ախր, ինչքա՞ն կարելի է ասել, էս հեղափոխությունը բա ինչի՞ եղավ: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուզում են արտոնյալ լինել ուրիշ մարդիկ. Ֆուռը բերում կանգնացնում են 50 կգ-ով ուզում են ապրանքը բերեն երկիր, ոչ և ոչ, չի լինելու նման բան, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ: Եթե փորձելու են կառավարությանն ասեն՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, չի լինելու: Ցույց արեք, երբ տեսնենք՝ քանակ կա, մենք կհասկանանք, կասենք ցտեսություն ու կգնանք ամեն մեկս մեր գործին: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա որոշում կայացնել, չի լինելու նման բան: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Վերջ, չկա ու չի լինելու ուրիշ տարբերակ: Օլիգարխ կլինի, մանր վաճառական կլինի, ոչ մի անգամ», - ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետը: Նա կտրուկ ասաց, որ թույլ չի տալու իր հետ ստի լեզվով հարաբերվել՝ անկախ նրանից՝ կլինի թիմակից, թե մերձավոր:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև փողոցային առևտրին՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու, որ Երևանի կենտրոնը դառնա «Ստամբուլի բազառ»: Արձագանքելով վարչապետին՝ Էնֆիաջյանն ասաց, որ կարելի է հանդիպել ու հասկանալ շահառուներին և ոչ թե «կաբինետներից որոշումներ կայացնել»: Պատգամավորը նաև հորդորեց վարչապետին շատ չվրդովվել: Փաշինյանը պատասխանեց, որ պետք է իրականությանը բաց աչքերով նայել ու խոստովանել, որ այդ ապրանքները մարդիկ բերում են առևտրային նպատակներով ու խորամանկորեն փորձում են խուսափել մաքսազերծելուց և հարկեր վճարելուց: «Եթե այդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք խոսենք, ո՞վ է հրաժարվում քննարկումներից: Թող ասեն, թող ապացուցեն՝ շատ է հարկը: Այդ հարցում կոռուպցիոն սխեմա է գործել, էդ սխեման փակել ենք, հարկային բեռը շատացել է: Մենք ասում ենք՝ մի խաբեք մեզ, եկեք քննարկենք: Ով ինձ խաբեց, իմ աչքի գրողն է: Ձեզ համար էդպե՞ս չի մարդը. նայի ձեր աչքերի մեջ, խաբի ձեզ, վատ չեք զգա՞», - հայտարարեց վարչապետը:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao