Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ընդդիմադիր պատգամավորի հարցը Փաշինյանին ստիպեց անեկդոտ պատմել

Ընդդիմադիր պատգամավորի հարցը Փաշինյանին ստիպեց անեկդոտ պատմել
13.02.2019 | 13:23

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նկատեց, որ իրենք ցանականում են ծրագիրը տեսնել «տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզ», բայց այդպես չէ: Պատգամավորը հետաքրքրվեց վարչապետից՝ ինքը կընդունե՞ր որևէ նախարարության կողմից նման ծրագրի ներկայացում, որտեղ չկան չափելի ցուցանիշներ: Ի պատասխան Փաշինյանը հարցրեց. «Եթե մենք ասում ենք, որ մինչև 2023-ը Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ ոչ: Ավելի կոնկրետ ցուցանիշ չի լինում ուղղակի: Եթե ծրագրում գրեինք, որ աղքատությունը Հայաստանում կրճատելու ենք 7 տոկոսով, բայց վերջնական ցուցանիշը լիներ, ասենք, 5.9 տոկոս, ձեր խմբակցություն ի՞նչ էր անելու, հայտարարելու էր, թե շատ վատ է ամեն բան, ասել է 7 տոկոսով կկրճատի, բայց 5.9 տոկոսով է կրճատել, ուրեմն թող հրաժարական տա: Հիմա մենք ասում ենք, որ ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, բայց պարզվում է, այնուամենայնիվ, 0.5 տոկոս ծայրահեղ աղքատություն կա, ձեր խմբակցություն ի՞նչ է անելու: Ինձ ձեր արձագանքն է հետաքրքիր»: Վարչապետը մեկնաբանեց ԼՀԿ-ի հայտարարությունները. «Ձեր խմբակցության ելույթները ինձ ստիպում են հիշել առյուծի անեկդոտը՝ ասում ա, որ անապատում առյուծը հետևից ընկած լինի, ինչ կանես, ասում ա՝ ծառը կբարձրանամ, հետո ասում ա՝ չէ, ծառ չկա, չգիտեմ, ասում ա՝ կմտնեմ … սարը կբարձրանամ, ասում ա՝ սար չկա, ասում ա՝ չհասկացա՝ դուք իմ կողմից ե՞ք, թե առյուծի: Հիմի ձեր ուզածն ի՞նչ ա, որ էդ փոփոխությունը լինի, թե՞ չլինի: Ինձ թվում է՝ դուք վախում եք նրանից, որ այդ ծրագիրը կիրականանա: Եթե դրանից եք վախում, ճիշտ եք անում»:


Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այդպես չէ, ցանկանում են, որ այդ ծրագիրն իրականանա և ավելին, պատրաստ են աջակցել կառավարությանն այդ հարցում:
«Ես կառուցողական համագործակցության կողմնակիցն եմ», - ասաց Արկադի Խաչատրյանը՝ պնդելով, որ չափելիությունն անհրաժեշտ էր ակնկալիքների ձևավորման առումով: Պատգամավորը նկատեց, որ իրենց որևէ ֆորմատով հնարավորություն չի տրվել առաջարկություններ ներկայացնել, մինչդեռ 50 առաջարկություն իրենք արդեն պատրաստել են: Ի պատասխան պատգամավորի այս հայտարարությանը, Փաշինյանն ասաց, որ ծրագրի ընդունումից հետո կառավարության որոշմամբ կընդունվի նաև միջոցառումների ցանկ և այդ փուլում կարող են ներկայացվել առաջարկներ: Վարչապետն ասաց, որ ցանկացած առաջարկություն հաճույքով կընդունեն ու պատրաստակամության համար շնորհակալություն հայտնեց պատգամավորին:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ