Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Առաջիկայում սպասում ենք հազարավոր աշխատատեղերի բացում

Նիկոլ Փաշինյան. Առաջիկայում սպասում ենք հազարավոր աշխատատեղերի բացում
13.02.2019 | 13:26

Շատ լուրջ ներդրումներ կան տեքստիլի, կաշվի վերամշակման ոլորտում, առաջիկայում սպասում ենք հազարավոր աշխատատեղերի բացում` Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: «Հազարավոր աշխատատեղերի բացում է սպասվում ջերմաէլեկտրակայանի կառուցման գործընթացում: Այս պահին միայն կառավարության տրված գերակա ճյուղ հանդիսացող ոլորտներում ավելի քան 440 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք իրագործվում են: Դրանից դուրս մոտ այդքանի ներդրումային ծրագրել էլ քննարկվում են», – ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ