Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երևանը հայտնվել է ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում

Երևանը հայտնվել է ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում
13.02.2019 | 13:27

ТурСтат վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ և մոտակա երկրների ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը: Ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է տուրեր, զույգերի սեփական նախաձեռնությամբ առանձին այցելություններ հանգստյան օրերին: ԱՊՀ երկրներում ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ավելի քան 1 մլն տուր տարվա ընթացքում: ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների առաջին հնգյակում են Թբիլիսին, Աստանան, Բաքուն, Մինսկը, Քիշնևը: Թբիլիսիի օգտին քվեարկել է 33 տոկոսը, մնացածները ստացել են 14 և 10 տոկոս:
ԱՊՀ-ի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում հայտնվել են նաև Ալմա- Աթան, Բիշքեկը, Երևանը՝ ստանալով 5-ական տոկոս ձայն:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ