Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար
13.02.2019 | 13:28

ՀՀ կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար` Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:

«Ավիատոմսերի գների հետ կապված Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, որ հիմա կառավարում է այն ընկերությունը, որը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները: Շատ ուղիղ խոսակցություն ունեցանք, և նա ասաց, որ այստեղ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գների և մատակարարման համակարգի մեջ: Մենք հիմա շատ լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող ենք անել, որովհետև հնարավոր է, որ մենաշնորհային մեխանիզմների պատճառով է այդպես, բայց որ լրջագույն հարց է, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ ավիատոմսերի գների անկումը որոշակի խթան կլինի տուրիզմի զարգացման համար:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ