Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման համակարգը

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման համակարգը
13.02.2019 | 13:29

Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա: Ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում ու տարբեր կարծիքներ լսելու: Այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ խորհրդարանն այժմ շատ կարևոր վերահսկողական դեր է իրականացնում:

«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերին ու շատ կոշտ, անցանկալի հարցերի պատասխանեն»,- նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ