Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Հայաստանի նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
13.02.2019 | 23:51

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգության հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները: Համաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի Գերմանիայի հնագույն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդես կգա ելույթով, կպատասխանի ներկաների հարցերին: Արմեն Սարգսյանը նաև կհանդիպի գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ

ները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում