ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ կարևորում է գիտության զարգացումը

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ կարևորում է գիտության զարգացումը
13.02.2019 | 23:53

Լինելով նորանկախ պետություն՝ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:

«Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ: Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության և գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով այս տարվանից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ»` ասել է Նիկոլ Փաշինյանը: «Վերջերս ռուսական մի մամուլում կարդացի այսպիսի մի հրապարակում, որը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն անվանել էր աստղաֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր և դիպուկ բնորոշում է: Վիկտոր Համբարձումյանն իսկական գիտության նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր նրա անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցության շնորհիվ էր, որ նրա կողմից ստեղծած Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին աստղաֆիզիկան և ճշգրիտ գիտություններն ընդհանրապես», - նշել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին: Մրցանակը շնորհվել են «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:
«Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից է, շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010-ից, 2 տարին մեկ անգամ:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ