Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եգիպտական բուրգում առեղծվածային կմախք են գտել

Եգիպտական բուրգում առեղծվածային կմախք են գտել
13.02.2019 | 23:55

Եգիպտացի հնագետները Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող բուրգի դամբարանում 13-ամյա աղջկա մնացորդներ են գտել: Անհասկանալի է, թե ինչպես և երբ է մահացել երեխան, սակայն պեղումների վայրը 4600 տարեկան է և ստեղծվել է Հին Եգիպտոսի փարավոնների երրորդ դինաստիայի վերջում, գրում է Daily Mail-ը:


Գերեզմանը հայտնաբերվել է Մեդումում՝ մասնակի ավերված աստիճանաձև բուրգի պեղումների ժամանակ: Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մահանալու պահին աղջիկը 13 տարեկան է եղել: Նրա կմախքը հայտնաբերվել է դատարկ գերեզմանից մի փոքր հեռու՝ նստած դիրքում: Բացի մարդկային մնացորդներից, հայտանբերվել են նաև երկու կենդանիների գանգեր, հավանաբար ցլերի և երեք կերամիկական աման: Մեդումի բուրգը կառուցել են Խունիի՝ III դինաստիայի վերջին եգիպտական փարավոնի համար, ընդլայնել է Սնոֆրու փարավոնը՝ Խունիի որդին և IV դինաստիայի հիմնադիրը: Նախորդ պեղումների ժամանակ հնագետները Նեֆար Մատայի գերեզմանն էին գտել՝ Սնոֆրուի ավագ որդու:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ