Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Սիմոնյան. Չեմ ուզում մեկնաբանել Մարուքյանի ասածը

Ալեն Սիմոնյան. Չեմ ուզում մեկնաբանել Մարուքյանի ասածը
13.02.2019 | 23:55

Չեմ ուզում մեկնաբանել Էդմոն Մարուքյանի տեսակետը, թե կառավարության ծրագիրը նախապես խորհրդարանական ուժերի հետ չքննարկելն արհամարհանք է իրենց նկատմամբ, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:


«Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ դահլիճում, քննարկում չէ՞: Սա է քննարկումը: Ինչո՞ւ պետք է կառավարությունը նախապես քննարկի, թող կառավարության մաս դառնան, ներսում քննարկեն», - ասաց նա՝ հավելելով. «Չեմ ուզում մեկնաբանել Էդմոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը»: Ալեն Սիմոնյանի կարծիքով` «Հովիկ Աբրահամյանը կամ ՀՀԿ-ն ստիպված են եղել: Հաշվի առնելով իրենց վիճակը, վստահության պակասը, ընդդիմության այն ժամանակվա ծանրակշիռ լինելը, ներկայացվածությունը՝ գուցե ճիշտ են գտել ինչ-որ ձևով մարդկանց ինքնասիրությունը շոյել, տենց են արել, բայց մենք շարժվում ենք օրենքով», - եզրափակեց նա:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ