Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարությունը հրաժարվում է փաստաբաններին հուզող հարկային փոփոխություններից

Կառավարությունը հրաժարվում է փաստաբաններին հուզող հարկային փոփոխություններից
13.02.2019 | 23:56

Կառավարությունը հրաժարվում է Հարկային օրենսգրքում այն փոփոխություններից, որոնք առնչվում էին փաստաբաններին` Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արձանագրեցինք, որ այսօր Պետական եկամուտների կոմիտեն չունի համապատասխան ծրագրային ապահովում, որպեսզի իրականացնի այդ վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կկռվենք մեր սիրելի քաղաքացիների հետ, բայց չենք ունենա այդ օրենքի կիրառումը ապահովելու միջոցներ», - նոր որոշման պատճառները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ