Գևորգ Պետրոսյան. Կառավարության ծրագրում գրեիք՝ դուխով, ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք

Գևորգ Պետրոսյան. Կառավարության ծրագրում գրեիք՝ դուխով, ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք
13.02.2019 | 23:57

Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց հնչող քննադատությունները չընդունել մեղադրանք իր հասցեին: Նա մաս-մաս անդրադարձավ Նիկոլ Փինյանի ելույթի թեզերին: Անդրադառնալով հայտարարությանը, թե տնտեսական հեղափոխություն պետք է անի քաղաքացին, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Քաղաքացին իր հեղափոխությունն արել է: Է՞լ ինչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն: Ասում եք՝ մարդը նախևառաջ իր գլխում պետք է հաղթահարի սովը, հետո՝ իրականում, կներեք, եթե ձեր հարազատը գա, ձեզ ասի աղքատ եմ, դուք կասեք՝ գնա քո գլխում հաղթահարի աղքատությունը, նոր արի՞»:

Նա նկատեց, որ այս երկու օրերի ընթացքում վարչապետն իր ելույթում ու հարցերին պատասխանելիս ավելի շատ տեղեկություններ է տրամադրել, քան գրված է կառավարության գործունեության ծրագրում: «Բա գրեիք ստեղ էդքան բան: Հակառակ դեպքում, եթե մտածում եք, որ ձեր ծրագիրը պետք է լակոնիկ լինի և քանի որ ժողովուրդը ձեզ շատ է վստահում, հավատում, գրեիք՝ դուխով, ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք: Ուրիշ բան չգրեիք, հարգելի պարոն Փաշինյան», - դիմելով վարչապետին՝ ասաց Պետրոսյանը: Նա հիշեց ընդդիմադիր Փաշինյանի նախկին հայտարարությունները՝ ընդդեմ կարմիր գծերի, արագաչափ սարքերի ու հետաքրքրվեց. «Բա ինչո՞ւ չիրականացվեցին արագաչափերը հանելու խոստումները, կարմիր գծերը հանելու խոստումները»:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao