Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծվիկ Մինասյան. Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի սահմանադրականության ու իրավունքի պրոբլեմ ունի

Արծվիկ Մինասյան. Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի սահմանադրականության ու իրավունքի պրոբլեմ ունի
13.02.2019 | 23:58

Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի սահմանադրականության ու իրավունքի պրոբլեմ ունի` լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Հաճախ կամ չեն ծանոթանում օրենքի կամ Սահմանադրության համապատասխան դրույթին, կամ պատշաճ չեն ներկայացնում իրավական վերլուծություն, մոտեցում, որի արդյունքում մենք արձանագրում ենք՝ հաճախ տեսնում ենք իրավունքի ու օրենքի հակասող մոտեցումներ», - ասաց նա։ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ վարչապետն իր նշանակումից անմիջապես հետո պարտավոր է հինգօրյա ժամկետում ներկայացնել կառավարության անդամների թեկնածուների առաջարկումը ՀՀ նախագահին։ «Որևէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, որ դուք կարող եք մի մասին ներկայացնել», - ասաց Ա. Մինասյանը։ Նա նշեց, որ գործ ունենք ոչ միայն անփորձության, նաև՝ պարզագույն օրենսդրությանը ծանոթանալու կամ դրանց հիման վրա գործելու ոչ բավարար ցանկության հետ։


«Կառավարության ծրագիրը դարձել է անչափելի, դարձել է, ըստ էության, պատասխանատվությունից խուսափելու առարկայական փաստ ու եթե սրան գումարենք այն, որ կադրային քաղաքականության մեջ անընդհատ արձանագրում ենք ձախողումներ, մենք պետք է փաստենք, որ շատ մեծ անելիքներ կան», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ