ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արծվիկ Մինասյան. Կառավարության ծրագրում Արցախի Հանրապետություն անվանում չկա

Արծվիկ Մինասյան. Կառավարության ծրագրում Արցախի Հանրապետություն անվանում չկա
13.02.2019 | 23:59

Կառավարության ծրագրում տնտեսութան կառուցվածքային վերափոխման ճանապարհային քարտեզ չկա` լրագրողների հետ հանդիպմանն ասց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Աշխատատեղերի ստեղծման ի՞նչ քաղաքականություն պետք է վարվի՝ չկա, ամեն ինչ թողնված է քաղաքացու նախաձեռնությանը, ամեն ինչ թողնված է քաղաքացու հնարավորությունների դրսևորմանը», - ասաց նա։ Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ պետությունը անելիք ունի, կառավարությունը չի կարող ձեռքերը լվանալու մոտեցումով փորձել այս խնդիրները լուծել։ «Ես կարծում եմ եմ, որ անելիքիներ շատ ունի կառավարությունը», - ասաց նա։ ՀՅԴ-ական նախկին նախարարը շեշտեց՝ կառավարության ծրագրում Արցախի Հանրապետություն անվանում չկա։ «Կա Արցախ արտահայտություն, որը, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն, իրավական կատեգորիա չէ, ավելին, ինքնիշխան պետությանը բնութագրող հասկացություն չէ», - ասաց նա։
Մինասյանը նշեց, որ անպայման պետք է գրվի Հանրապետությունը՝ որպես ուղենիշ, որ Հայաստանը երաշխավորում, ճանաչում ու հետագայում ռազմաքաղաքական երաշխիքն է ապահովում։

«Սրանք հարցեր են, որոնք արտաքին քաղաքականության ոլորտում չափազանց կարևոր են, որպեսզի նաև ուղերձ հղվի արտաքին աշխարհին», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ ծրագրում արդարադատության ոլորտը ավելի շատ բնութագրվում է որպես միտինգային հայտարարությունների ծաղկաքաղ։ «Ողջ դատական համակարգրին մեղադրել ապօրինի ակտեր կայացնելու մեջ, մենք համարում ենք անթույլատրելի», - ասաց նա։

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ