Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետը` Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտության մասին

Վարչապետը` Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտության մասին
14.02.2019 | 00:00

Մենք նման պլաններ չունենք` Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին Սիրիա ուղարկած հումանիտար առաքելության մասին:


Պատգամավորը մեջբերեց ՊՆ նախարարի հայտարարությունը` եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը, անպայման, դա կանի: «Ի՞նչ հնարավոր անհրաժեշտությունների առաջացման դեպքում կարող է մենք Սիրիայում ներգրավվենք ռազմական գործողություններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել, արդյո՞ք մենք մեր ներկայությամբ չենք թիրախավորել հենց հայ համայնքը Սիրիայում և Հայաստանը և ե՞րբ ենք նախատեսում դուրս գալ այնտեղից»,-հարցրեց Արման Բաբաջանյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սիրիա ՀՀ-ն ուղարկել է հումանիտար առաքելություն: «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, և ինչ հարցի համատեքստում է նա հայտարարություններ արել, մենք նման պլաններ չունենք»,-ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ