Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գևորգ Գորգիսյան. Ծրագիրը ներկայացրեցիք էմոցիոնալ, բայց առարկայական ոչինչ չստացանք, մեր մտահոգություններին պատասխանում էիք հեգնանքով, մուննաթով

Գևորգ Գորգիսյան. Ծրագիրը ներկայացրեցիք էմոցիոնալ, բայց առարկայական ոչինչ չստացանք, մեր մտահոգություններին պատասխանում էիք հեգնանքով, մուննաթով
14.02.2019 | 00:02

«Պարոն Փաշինյան, կառավարության ծրագիրը ներկայացրեցիք շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե հանրահավաքներում ձեր ելույթների պես, բայց այդ էմոցիայից բացի առարկայական ոչինչ չստացանք»` կառավարության ծրագրի քննարկմանը իր ելույթի խոսում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:


«Բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին մոտ նախագիծ, երբ դուք անցած տարի խստագույնս քննադատում էինք, անվանելով կենաց: Մեր մտահոգություններին տալիս եք խուսանավող, երբեմն հեգնանքով, արհամարհանքով ու մուննաթով համեմված պատասխաններ»,-ասաց նա և հիշեցրեց, թե ժամանակին խոսում էր սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում է՝ այո, պետք է վերացնել:

«Եվ դեռ սրանց զուգահեռ էլ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը, կառավարության ենթակա մարմին էին, դա մեզ քիչ էր, հիմա էլ Սփյուռքի նախարարությունն է լուծարվում, դրան զուգահեռ ստեղծում եք վարչապետին առընթեր հանձնակատարի ինստիտուտ, ավելի խորացնելով սուպերվարչապետի համակարգը»,-ասաց նա: Նա հիշեցրեց, որ ընդամենը մեկ տարի առաջ ասում էր, որ կարևոր է ազգային ավիափոխադրող ունենալ, հիմա ասում է՝ օրակարգում չկա նման հարց, որ միջոց կլինի, կանենք, չէ՝ չէ: «Պարենային անվտանգության մասին եք ասում, գյուղոլորտի զարգացման տեսլական չկա ծրագրում, այդ մասին հարց ենք տալիս, ասում եք՝ պատգամավորի մասին էլ չկա ծրագրում, բայց հո մանդատը չեք դնելու՝ աշխատելու եք, փաստորեն ուղերձ եք տալիս գյուղացիներին, որ գնացեք, աշխատեք, կառավարության վրա հույս մի դրեք»,-ասաց նա: Գորգիսյանը հիշեցրեց` վարչապետն ասում է, որ կոռուպցիան վերացել է, բայց հարկային օրենսգիրք ունենք և մաքսային ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ այդ համակարգն ապահովելու համար են ստեղծվել: «Հիմա գնացեք, տեսեք՝ ինչ է կատարվում մաքսային ու հարկային մարմիններում հենց այսօր»,-ասաց նա: Հարցնում են զինծառայողների սոցիալական վիճակի մասին, ասում է՝ լուրջ բարեփոխումեր են արվել և նշում վարկերի վերակազմավորումը. «Պարոն վարչապետ, դա բարեփոխում չի, դա չարեփոխում է, եթե քաղաքացին ավելի քիչ է ամսական վճարում, ավելի երկար է վճարում, արդյունքում ավելի շատ տոկոսներ են վճարվում, և սա առանց կառավարության աջակցության էլ կարվեր, քանի որ հիմա բանկերը տարբեր փաթեթներ են առաջարկում մրցակցությունից ելնելով»,-ասաց նա: Գորգիսյանը հիշեցրեց` գազի գնից են խոսում, որ չի բարձրանա, բայց ՀԾԿՀ-ն ասում է, որ գինը մինչև 30 տոկոս նվազելու հնարավորություն կա: «Տնտեսական հեղափոխություն եք խոստանում ու ասում, որ մենք դրան մասնակից ենք լինելու, այդ դեպքում ՝ո՞վ է լինելու այդ հեղափոխության պատասխանատուն, հեղինակը, մի քանի տարի հետ ումի՞ց պահանջենք՝ այդ հեղափոխությունը եղա՞վ, թե՞ չէ: Ասում եք՝ կարևոր չեն թվերը, մեզ մի ասեք՝ ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը»,-ասաց նա:


Ըստ նրա՝ ծրագրում ընդամենը 11 թիվ է նշված, ժամկետ, բայց փոխարենը «պետք է» բառը հանդիպում է 95 անգամ, «անհրաժեշտ է» բառը՝ 33 անգամ: «Մեկ տարի հետո հարցնենք՝ ինչ եղավ, կասեք՝ պետք է, դեռ պետք է: Պարոն Փաշինյան դուք մի լավ անեկդոտ էիք պատմում «պեռաշկու» մսի վերաբերյալ, հանկարծ այդ վիճակում չհայտնվեք, մենք դրանից ենք վախենում»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ իշխանության ներկայացրած ծրագրի ժամանակ անեկդոտ էր պատմել, թե մեկը «պեռաշկի» է ուտում, կծում է, տեսնում՝ միս չկա, հարցնում է, բա միսն ո՞ւր է, ասում են՝ կերևա, կծում է տեսնում՝ էլի չկա, ասում են՝ արդեն անցաք: Ըստ նրա՝ ինչպես ՀՀԿ-ն էր անում, պատասխանատվությունից առավել խուսափողական ծրագիր ներկայացնում, նույնն էլ այս կառավարությունն է անում: «ՀՀԿ-ն էլ էր այդպես անում, ասում էին՝ ժողովուրդն է մեղավոր, որ լավ չի ապրում, ասում էին՝ գաղջ մթնոլորտ է ստեղծում: Մեր հարցերին Ձեր տված պատասխաններից տպավորություն է, ինչպես ասացիք ելույթների դեպում մեկ –մեկ Սերժ Սարգսյանի համար գրած ելույթներ են ասում, հիմա նույն տպավորությունն է, որ նույն մարդն է Ձեզ տեղեկացնում երկրի իրավիճակի մասին ու նույն բան է ասում, որ լավ է երկրում, միայն կեղտոտ ընդդիմությունն է կռռում, որ վատ բան լինի երկրում: Մենք չենք ուզում ձախողվել, իրական փոփոխություններ ենք ուզում»,-ասաց նա: Գևորգ Գորգիսյանը զգուշացրեց. «Լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնն անտեսելը հղի է լինում հետևանքներով»:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ